Պատվերի վերադարձ և փոխհատուցում
Սպառողն իրավունք ունի դիմել փոխհատուցման կամ պատվերի փոխարինման համար, եթե ստացված սնունդը չի համապատասխանում պատվերին կամ ունի ակնհայտ որակական խնդիրներ (վնասված, ոչ թարմ, սխալ ապրանք և այլն)։
Քանի որ խոսքը սննդամթերքի մասին է, վերադարձը կամ փոխանակումը հնարավոր է միայն առաքման պահին կամ անմիջապես հետո՝ առավելագույնը 1 ժամվա ընթացքում։
Խնդրում ենք առաքման պահին պարտադիր ստուգել պատվերը առաքիչի ներկայությամբ։
Եթե պատվերը ընդունվել է առանց ստուգման, ապա հետագա բողոքները կարող են չընդունվել։
Փոխհատուցման կամ խնդրի լուծման համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝
📞 հեռախոսով։ 044 80 00 21
Մենք միշտ պատրաստ ենք արագ արձագանքել և լուծել առաջացած խնդիրները։
