Պարկինգ արագ սննդի կետը հիմնադրվել է 2011թ.18.08: Պարկինգի ստեղծման օրից նպատակն ի սկզբանե եղել է՝ դարձնել այն մի վայր, որտեղ յուրաքանչյուր այցելու ձեռք կբերի համեղ և որակյալ սնունդ մատչելի գներով: Պառկինգի առաջարկած որակի և համի առանձնահատկությունը հիմնականում այն է, որ ամբողջ մսամթերքը և մթերքները ձեռք է բերվում թարմ վիճակում և մշակվում էկոլոգիապես մաքուր նորագույն խոհանոցային պայմաններում:
Յուրահատուկ համով և իր մատչելիությամբ աչքի ընկնող կերակրացանկի շնորհիվ Պառկինգը արագ ճանաչում ձեռք բերեց, բավարարելով նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդին:
Պառկինգում բացվել է փուռ որտեղ հմուտ մասնագետների կողմից տեղում պատրաստվում է լահմաջո, խաչապուրի և պիցցայի տեսականի:
Սիրով և սպասարկման բարձր որակով սպասում ենք ձեզ: